«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված տվյալ­ների համաձայն՝ Արարատի մարզպետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազ­մել է 700 000 ՀՀ դրամ: 

Բացի նշվածից, հարկային տարվա սկզբում Գ. Սարգսյանն ունեցել է նաև 80 000 ռուբլի: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներից 700 000 ՀՀ դրամն ավելացել է՝ կազմելով 1 100 000 ՀՀ դրամ: Իսկ 80 000 ռուբլին նվա­զել է՝ կազմելով 50 000 ռուբլի: 

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները 2018թ. հարկա­յին տարում գոյացել են աշխատա­վարձից: Եկամուտը կազմել է 3 530 208 ՀՀ դրամ:

Գարիկ Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համա­ձայն՝ նրա եկամուտը 2018թ. հունիսին կազմել էր 980 000 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել