Մեծ Բրիտանիայում՝ Ֆրոգմոր-հաուս նստավայրից ոչ հեռու, որտեղ ապրում են արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, լրագրողները շտապօգնության մեքենա են նկատել, հաղորդում է Express-ը: Բացի այդ՝ նստավայրի վերևում ուղղաթիռ են նկատել:

Ինչպես նշվում է, Մարքլը պետք է մոտ ժամանակներս ծննդաբերի: Նրա մայրը՝ Դորիա Ռեգլանդը, վերջերս ԱՄՆ-ից տեղափոխվել է դստեր մոտ և մտադիր է ամուսինների մոտ մնալ երեխայի ծննդից հետո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դքսուհին ցանկանում է տանը ծննդաբերել, և որ ամուսինը ներկա գտնվի ծննդաբերության ժամանակ:

Հաղորդվել էր նաև, որ հնարավոր է՝ Մեգան Մարքլը և արքայազն Հարին տեղափոխվեն Աֆրիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել