Այս տարի Նոբելյան մրցանակի դրամական բաղադրիչը յուրաքանչյուր անվանակարգում, ինչպես 2018-ին, 949.400 դոլար կկազմի: Այս մասին հաղորդել է Նոբելյան հիմնադրամը:

Եթե 2011 թ.-ին Նոբելյան մրցանակի գումարը հասնում էր 1.5 միլիոն դոլարի, ապա 2012 թ.-ին այն նվազեց մինչև 1.2 միլիոնի «անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով»: 2017 թ.-ին դրամական բաղադրիչն աճեց մինչև 1.07 միլիոնի:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաղորդել է հիմնադրամի գործադիր տնօրեն Լարս Հայկենստենը, գումարը, միևնույն է, «զգալի է»:

Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում 2019 թ.-ի Նոբելյան շաբաթը կբացվի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառի դափնեկրի հայտարարությամբ: Հոկտեմբերի 8-ին կհրապարակվի ֆիզիկայի ոլորտի դափնեկրի անունը, հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի, 10-ին՝ գրականության (2018 և 2019 թթ.): Խաղաղության մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերի 11-ին Օսլոյում, հոկտեմբերի 14-ին կրկին շվեդական մայրաքաղաքում կհայտարարվի Շվեդիայի պետական բանկի մրցանակակիրը էկոնոմիկայի ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել