Ամենաերջանիկ բնակչություն ունեցող երկրներն են Պարագվայը և Պանաման: Այս մասին նշվում է 2018թ.-ի Gallup ընկերության վարկանիշում:

Վարկանիշի հեղինակները հարցում են անցկացրել 143 երկրների ավելի քան 150 հազար մարդկանց շրջանում նրանց դրական և բացասական էմոցիաների մասին:

Ընդհանուր առմամբ, ամենաերջանիկ բնակչությունն, ըստ հարցման, ապրում է Լատինական Ամերիկայում:

Ամենաերջանիկ երկրների տասնյակում են Գվատեմալան, Մեքսիկան, Սալվադորը, Հոնդուրասը, Էկվադորը, Կոստա Ռիկան և Կոլումբիան:

Ամենադժբախտ մարդիկ ապրում են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել