Հնէաբանները մնացորդները հայտնաբերել են 2002թ․ Էգեյան ծովի հյուսիսային մասում գտնվող կղզում՝ Թասոսում հնագույն գերեզմանոցի պեղումների ժամանակ: Հետազոտողները հայտնաբերել են 57 մարդու ոսկորներ, այդ թվում՝ տղամարդու, որի կրծքավանդակին անթերի կլոր փոս կա:

Անատոմիական վերլուծությունը ցույց է տվել, որ նա բարձրահասակ և մկանուտ մարդ է եղել, որը մահացել է 50 տարեկանում: Գիտնականների կարծիքով՝ նա զբաղվել է սպորտով։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նիզակը հեռվից չէ նետված եղել։ Վնասվածքի բնույթը ցույց է տալիս նաև, որ մարդն անշարժ է մնացել հարվածի ժամանակ, այսինքն, ամենայն հավանականությամբ, նա կապված է եղել։ Հարվածի ուժը գերազանցել է 2200 նյուտոնը, իսկ սրտի կանգից մահը վրա է հասել մեկ րոպեի ընթացքում։ Ատամների վատ վիճակը վկայում է այն մասին, որ տղամարդը երկար ժամանակ կալանավորված է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել