Շենգենյան համաձայնագրի վերանայումը կարող է փակել դրան միանալու Ռումինիայի և Բուլղարիայի հնարավորությունը: Այս կարծիքը հայտնել է Բրյուսելում Ria Novosti-ի դիվանագիտական աղբյուրը։

«Բարեփոխումը, որն ի նկատի ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող է Ռումինիայի և Բուլղարիայի համար փակել Շենգեն մտնելու հեռանկարը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Մակրոնն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Շենգենյան տարածքի կազմակերպումն անհրաժեշտ է վերանայել և, հնարավոր է, դրանից բացառել նրանց, ովքեր «չեն ցանկանում ապահովել ընդհանուր սահմանները»:

Եվրահանձնաժողովի եզրակացության համաձայն, որը հրապարակվել է 2018թ․ նոյեմբերին, Ռումինիան, ի տարբերություն Բուլղարիայի, չի ապահովել այն բանին իր պատրաստ լինելը, որ մինչև 2019թ․ վերջը կավարտի Շենգեն մտնելու համար անհրաժեշտ նախապատրաստական ընթացակարգը:

Ներկայում Շենգենյան համաձայնագրի մասնակիցներ են Եվրամիության 28 երկրներից 22-ը: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Կիպրոսը չեն մտնում Շենգենի մեջ, իսկ Ռումինիան, Բուլղարիան և Խորվաթիան գտնվում են հանրակցությանն անդամակցելու ճանապարհին:

Եվրոպայի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ Շենգենյան գոտու գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է գտնվում միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ, որին բախվել է ԵՄ-ն, և որը մի շարք երկրների հարկադրել է ժամանակավոր վերահսկողություն հաստատել սահմաններում:

Երրորդ պետությունների քաղաքացիներին, որոնք ԵՄ են մտնում Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքով, անհրաժեշտ են այցագրեր: Բացի այդ՝ Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիները չեն կարող օգտվել ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ԵՄ-ի անայցագիր ռեժիմից, քանի որ այն տարածվում է միայն այն պետությունների վրա, որոնք մտնում են Շենգենյան գոտու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել