Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ տվյալ պահին Facebook կորպորացիայի պահոցների հետ կապված հետաքննություն է ընթանում, որոնցում շուրջ 1․5 մլն օգտատիրոջ անձնական տվյալներ են գտնվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2016-ին սոցցանցը «պատահմամբ» շուրջ 1․5 մլն օգտատիրոջ տվյալներ է հավաքել։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ աշխատակիցներն այդ տվյալներով չեն փոխանակվել, և հայտնաբերվելուց անմիջապես հետո դրանք հեռացվել են։

Ջեյմսը նշել է, որ Facebook-ը պետք է «պատասխանատվություն կրի» այն բանի համար, թե ինչպես է օգտագործում օգտատերերի անձնական տվյալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել