Lego դանիական ընկերությունը հատուկ կույր երեխաների համար նախատեսված հավաքածուներ է թողարկել։ Յուրաքանչյուր դետալի վրա Բրայլի թվանիշն է առկա։ Lego Braille Bricks-ը վաճառքում կլինի 2020-ից։

Կույր երեխաների համար ուսուցողական նպատակ հետապնդող խաղալիքի նախագիծը ծնվել է Սկանդինավիայից, Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից բարեգործական կազմակերպությունների համագործակցությամբ։ Գաղափարը ծագել է 2011-ին։

Յուրաքանչյուր դետալի վրա կլինեն նաև սովորական պատկերներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել