Գենետիկան, վնասակար սնունդը և մեծ քանակությամբ քաղցրավենիքը, ինչպես պարզվել է, բացարձակապես կապ չունեն դրա հետ:

Դարեմի Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ ճարպակալման ծանր տեսակների առաջացման պատճառը սովորական սենյակային փոշին է: Փոշու մեջ միկրոօրգանիզմների և քաղցկեղածին նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ սովորական սենյակում առնվազն 70 քիմիական տարրեր կան, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն նպաստում են ճարպային բջիջների աճին: Կենսաբաններն ապացուցել են, որ այդ նյութերը ոչ միայն ակտիվացնում են բջիջների աճը, այլև հանգեցնում են նյութափոխանակության խանգարման:

Image result for Учёные назвали главную причину ожирения у людей

Օրգանիզմում նման բջիջների կուտակումը թույլ չի տալիս մարդկանց արագ նիհարել: Հետազոտողները պարզել են, որ քաղցկեղածին նյութերի նվազագույն քանակը գրասենյակային կամ տան փոշու մեջ կարող է խաթարել էնդոկրին համակարգի աշխատանքը: Բացի ենթաստամոքսային գեղձից, այդ միկրոմասնիկները կարող են ազդել գլխուղեղի հաճույքների կենտրոնների վրա: Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, մարդու մոտ սովի սրված զգացում է առաջանում և անընդհատ ուտելու ցանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել