Բրիտանացի սննդաբանները հաջող նիհարելու մի քանի դյուրին տարբերակ են առաջարկել: Փորձագետների խորհուրդները հրապարակվել են Daily Mail պարբերականի կայքում:

Ընթերցողներին երեք մեթոդ է առաջարկվում, որոնցից յուրաքանչյուրն օգնում է ավելորդ քաշից ազատվել առանց սիրելի սննդամթերքներից հրաժարվելու կամ քրտնաջան մարզումների:

Առաջին տարբերակը քրոմ պարունակող մթերքների օգտագործումն է: Մասնագետների կարծիքով՝ նյութը թույլ է տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել սովի զգացումը: Իսկ անհրաժեշտ քանակությամբ քրոմ կարելի է ստանալ միս, միրգ և բանջարեղեն օգտագործելով, նշվում է հրապարակման մեջ:

Երկրորդը «անհամաչափ սովի» տարբերակն է: Նիհարել ցանկացողներին առաջարկվում է օրվա ամբողջ ռացիոնն ուտել 8 ժամվա ընթացքում և մնացած 16 ժամերին խուսափել սննդից: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի հեշտ կլինի, եթե սովին տրամադրված ժամանակը համընկնի քնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել