Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են առաջնորդի համար նախատեսված աթոռը: Ականատեսները նկարահանել են այդ պահը, իսկ համապատասխան տեսանյութը հայտնվել է Life Shot թելեգրամյան ալիքում:

Կադրերում երևում է, թե ինչպես է սև կոստյումով տղամարդն անձեռոցիկով ամբողջովին մաքրում Կիմ Չեն Ընի համար նախատեսված աթոռը: Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը ներծծված է եղել սպիրտով:

Հիշեցնենք, որ սա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան: Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման օրակարգի գլխավոր թեման հյուսիսկորեական միջուկային խնդիրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել