«Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քա­ղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: 

Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանա­լու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկու­թյունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննար­կել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավա­րությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձ­րացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը: 

Հարցի հետ կապ­ված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հա­յաստան կժամանի ապրիլի 29-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել