Ամերիկացի դերասան Ռամի Մալեքը, որ «Օսկար» է ստացել 2019 թ. «Բոհեմյան ռապսոդիա»-ում Ֆրեդի Մերկուրիի դերի համար, չարագործի դեր կխաղա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմում, գրում է BBC-ն։

Նշվում է, որ սյուժեում Մալեքի հերոսը ներկայանում է որպես «անբացահայտելի չարագործ, որ զինված է վտանգավոր նոր տեխնոլոգիաներով»։

«Ես հոգ կտանեմ նրա մասին, որ պարոն Բոնդի համար հեշտ չլինի։ Շուտով կտեսնվենք»,- նշել է Մալեքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել