Ցավոք սրտի, կան երկրներ, որտեղ կանաց հանդեպ շատ դաժան վերաբերմունք են ցուցաբերում։ Որոշ երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հասարակության լիիրավ անդամ չեն համարվում։ Նրանց հանդեպ կիրառվում է ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաև գաղափարական սահմանափակումներ։

Պակիստան

Այս երկրում կանանց 93%-ը փոքրիկ զանցանքների համար ենթարկվում են ֆիզիկական և սեքսուալ բռնության։ Օրինակ, եթե կինը որևէ պատճառով ստիպված է եղել միայնակ դուրս գալ տնից։ Ամենավատն այն է, որ կնոջը պատժել կարող են նաև նրա եղբայրը կամ հայրը։

Մալի

Այստեղ դեռևս պահպանվում են աղջիկներին թլպատելու բարբարոսային ավանդույթները։ Այս գործողությունն իրականացվում է առանց ցավազրկման և որակյալ բժշկական պայմանների։

Հնդկաստան

Եթե աղջիկը ծնվել է աղքատ ընտանիքում, ապա նրան կարող են բռնաբարել կամ վաճառել սև շուկայում։ Այսպիսի վաճառքները քողարկվում են ամուսնության տակ և աղջիկներին ամուսնացնում են շատ վաղ հասակից։

Սոմալի

Երկար տարիներ է՝ այստեղ պատերազմ է ընթանում, որի պատճառով կանայք հայտնվել են գոյատևման շեմին։ Սոմալիում ոչ մի օրենք չի գործում, այդ պատճառով կանանց և աղջիկներին 5 տարեկանից սկսած ենթարկում են բռնության։ Թույլ սեռի ներկայացուցիչները չունեն ոչ մի իրավունք։ Նրանց հասանելի չէ անգամ նվազագույն բժշկական օգնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել