Բնավորությունն ազդում է ոչ միայն սովորությունների, վարքի և շարժուձևի վրա, այլ նաև, ըստ գիտնականների, կյանքի տևողության վրա։ Բնավորության ո՞ր գծերն են նպաստում երկար և հաջողակ կյանք ունենալուն։

Ռոչեսթերի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուսումնասիրել են 26845 դեռահասների տվյալներ։ Հետազոտության արդյունքում պարզվել են բնավորության այն գծերը, որոնք կարող են երկարացնել մարդու կյանքը։ Հետազոտությունը տևել է մոտ 49 տարի՝ 1960 թվականից մինչև 2009 թվականը, որի ընթացքում գնահատվել են այնպիսի գծեր, ինչպիսիք են էմպատիան, հանգստությունը, լիդերությունը, կարգապահությունը, ինտելեկտուալությունը, շփվելու ունակությունը և հասունությունը։ Արդյունքները ձեզ շատ կզարմացնեն։

Կարգապահություն

Պարզվում է, որ կարգապահ և պեդանտ դեռահասները մինչև 60 տարեկան ապրելու ավելի մեծ շանսեր ունեն, քան նրանց անփույթ տարեկիցները։ Անփութությունը կարող է արմատական ազդեցություն ունենալ մարդու կյանքի վրա, քանի որ հաճախ հենց սա է դառնում վատ ուսման, ցածր աշխատավարձի և ընտանիք կազմելու անկարողության պատճառը։

Հանգստություն և հասունություն

Հաճախ զգացմունքայնությունը և տհասությունը դառնում են վատ սովորությունների ձևավորման պատճառ, ինչն էլ իր հերթին ազդում է առողջության վրա։ Վատ սովորությունները թուլացնում են իմունային և սիրտ-անոթային համակարգերը։

Ուշադրություն և դաստիարակություն

Այս գծերը դեռահասին կօգնեն ավելի երկար ապրել, քանի որ նրանք կյանքի հանդեպ ավելի բանական և ճիշտ մոտեցում կդրսևորեն։ Ուշադիր մարդիկ ավելի մեծ պատասխանատվություն են զգում իրենց առողջության համար։ Իսկ դաստիարակությունը թույլ չի տալիս մտնել վատ շրջապատ, ինչն էլ նվազեցնում է կյանքի ընթացքում առաջացող վտանգների քանակը։

Այսպես հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ուշադիր, հանգիստ, դաստիարակված և հասուն դեռահասները մինչև խոր ծերություն ապրելու ավելի մեծ շանսեր ունեն, քան իրենց այն հասակակիցները, ովքեր այս գծերից չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել