Tert.am-ը գրում է.

Երևանի վեց դպրոցի ապամոնտաժման և դրանց փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:

Փետրվարի վեցին կառավարության կայացրած որոշումով մինչև 2019թ.–ի վերջը պետք է սկսվի Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, «Հերացի» ավագ դպրոցի, Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի շենքերի ապամոնտաժման աշխատանքները։ Դպրոցները պետք է ապամոնտաժվեն, դրանց փոխարեն կառուցվեն սեյսմակայուն դպրոցներ:

Կառավարության այս որոշումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման պայմանագրով:

Հասկանալու համար, թե ինչ փուլում են աշխատանքները, Tert.am-ը զրուցել է դպրոցների տնօրենների, ներկայացուցիչների հետ:

Երևանի Հակոբ Կարպենցի անվան դպրոցի տնօրեն Սիրանույշ Վարդանյանը Tert.am-ին փոխանցեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Իհարկե, աշխատանքներ տարվում են, տեղի են ունենում հանրային քննարկումներ: Աշխատանքները փուլ առ փուլ կատարվում են, ընթացքի մեջ են»,- ասաց դպրոցի տնօրենը:

Նա նշեց, որ դեռ ապամոնտաժման աշխատանքները չեն սկսվել, իսկ դասապրոցեսն իրենց մոտ բնականոն հունով շարունակվում է: «Դեռ տենդեր պետք է հայտարարվի: Կարծես թե, այդ փուլի վրա ենք կանգնել. ապամոնտաժման և շինարարության այդ տենդերը դեռ հայտարարված չէ, ես Ասիական բանկի ներկայացուցչից գիտեմ այդ տեղեկությունը»,- ասաց Սիրանույշ Վարդանյանը

Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրից էլ Tert.am-ին փոխանցեցին, որ ոչ մի տեղեկություն դեռ չունեն որոշման հետ կապված: «Աշխատանքներ չեն սկսվել մեզ մոտ»,- ասացին դպրոցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել