Ճարտարապետ Գրեմ Հիլլը ցույց է տվել, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով օգտագործել 33 քառ. մ մակերես ունեցող 2-սենյականոց բնակարանը։ Ամբողջ գաղտնիքը ծալովի կահույքն է։

Առաջին սենյակում՝ ննջարանում, մահճակալը հավաքվում է պատի մեջ։ Ազատված տարածքը մի քանի բազկաթոռների շնորհիվ կարող է վերածվել հյուրասենյակի կամ հանգստի սենյակի։

Երկրորդ սենյակը՝ աշխատասենյակը, հեշտորեն կարող է վերածվել երկրորդ ննջասենյակի։ Առաջին սենյակի ծալովի բազկաթոռները երկրորդ սենյակում կարող են վերածվել մահճակալի։

Չնայած փոքրիկ չափսերին՝ բնակարանն ունի խոհանոց և լոգարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել