Panorama.am-ը գրում է.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարևորել է նաև գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման և գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել