Tert.am-ը գրում է.

Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես դեմոկրատը դեմոկրատի, և անգամ որպես «դեմոկրատ ավագ եղբայր», որը, ինչպես թվում է, անցել է ավելի դժվար փորձություններ իշխանության գալիս: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ Ուկրաինայի նախագահին ուղղված խորհրդի մասին:

«Սակայն ակնհայտ է, որ այդպես չէ, քանի որ Զելենսկիի դիմաց Ուկրաինայի իշխանություններում ոչ թե «Ստալինը» կամ «Բրեժնևն» էին, այլ դեմոկրատ ներկայացվող Պորոշենկոն: Ես նաև կցանկանայի նշել, որ Հայաստանի առաջնորդի՝ ուկրաինացի իր գործընկերոջն ուղղված խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն, որ օրինակ՝ Փաշինյանի մոտ ստացվել է այնպես իրեն ներկայացնել, որ Մոսկվան դա ընդունի: Եվ հիմա այդ փորձով Երևանը կիսվում է եղբայրական Կիևի հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

«Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա. եթե լինի ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել էր Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին իրական հարաբերություններին, ապա ռուս փորձագետի խոսքով, դրանք հեռու են իդեալական և իսկապես գործընկերային լինելուց, քանի որ Կրեմլը դեռ վերջնականապես չի հասկացել Հայաստանի վարչապետի գործողությունների ռազմավարությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել