Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը չի կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլի պահանջը՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Washington Post- ը:
 
Ավելի վաղ Նիլը Հարկային ծառայություն (IRS) պաշտոնական հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկություն ներկայացնել վերջին 6 տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական և կորպորատիվ հարկային հայտարարագրերի մասին: ԱՄՆ Ֆինանսների նախագահ Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ չի կարող կատարել հարցումը, քանի որ դա կարող է անօրինական լինել:
 
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Թրամփի հարկային հայտարարագրի վերաբերյալ որոշում Մնուչինը խոստացել է ընդունել մինչև մայիսի 6-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել