Tert.am-ը գրում է.

«Իրենց որոշելիքն է՝ կուզեն, կմասնակցեն, չուզեն՝ չեն մասնակցի, մենք մեր աշխատանքը անելու ենք և աշխատելու ենք ոչ միայն պատգմավորների, այլև շահագրգիռ բոլոր կողմերի ու մասնագետների հետ: Մեզ համար այս պահին ցանկալի կլիներ, որ ԲՀԿ-ն ներգրավվեր ցեմենտի հարցով աշխատանքային խմբի քննարկումներին, բայց նրանց հրաժարվելը մեր աշխատանքներին  որևէ կերպ չի խոչընդոտում»: Այս մասին ասաց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պնդելով, որ իրենց աշխատանքը կատարելու են պատշաճ ձևով:

Հիշեցնենք, այսօր հանձնաժողովի նիստին ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ ցեմենտի հարցով ստեղծվող աշխատանքային խմբի քննարկումներին չեն մասնակցելու, ընդունելու են այն որոշումը, որը որ կընդունվի`զգուշացնելով, որ զարգացումների հետագա պատասխանատվությունը մնում է «Իմ քայլի» վրա:

Բաբկեն Թունյանը կրկնեց`իրենք հաշվարկել են բոլոր ռիսկերը և պատրաստ են կրել իրենց որոշումների պատասխանատվությունը և հավելեց, թե քննարկումներին չմասնակցելով ԲՀԿ-ն էլ իր պատասխանատվությունն է կրելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել