Առողջապահության նախարարության արտահաստիքային սննդաբան Վիկտոր Թութելյանը RT-ին պատմել է, թե ինչպես նշել մայիսյան տոներն առանց առողջությանը վնաս պատճառելու:

Մասնագետը հիշեցրել է, որ մայիսյան տոներին ռուսաստանցիներն ավելի հաճախ խորոված են պատրաստում:

«Ցանկալի է ոչ ճարպոտ միս ընտրել, օրինակ՝ գառան: Իսկ ավելի հաճախ օգտագործվող խոզի մսից ցանկալի է ճարպն ամբողջությամբ հեռացնել»,- նշել է սննդաբանը:

Image result for Минздраве

Բացի այդ՝ խորովածի համար օգտագործվող միսը պետք է լավ մարինացված լինի, որից հետո այն պետք է լավ խորովել:

«Ամենակարևորը՝ չպետք է չափից ավելի ուտել: Եթե դուք հինգ շամփուր միս ուտեք, ապա ամեն դեպքում ձեզ վատ կզգաք: Իսկ եթե մեկը (լավ պատրաստված), ապա ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Թութելյանը:

Image result for В Минздраве рассказали, как правильно готовить шашлык

Նա նաև նշել է, որ ցանկալի է խորովածի հետ բանջարեղեն և կանաչեղեն ուտել: Նրա խոսքերով՝ այդ մթերքները սննդային մանրաթելեր և բջջանյութ են պարունակում, ինչը նպաստում է մարսողությանը:

Սննդաբանը խորհուրդ է տվել նաև տոների ժամանակ չչարաշահել ալկոհոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել