Armsport.am-ը գրում է.

«Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ռուս մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Եկատերինբուրգի «Ուրալի» մինչև 21 տարեկանների թիմը:

Նշենք, որ «Փյունիկ-2»-ը 25 խաղում վաստակած 29 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Յուրի Տարխանովի հայրը՝ Ալեքսանդր Տարխանովը, վերջերս է նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել