Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը (հղումն՝ այստեղ

Որքան հասկանում եմ, սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության ղեկավարի դիմումի հիման վրա (եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել)։

Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։

Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ դատարանն ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը բողոքարկելու անհնարինության կապակցությամբ։ Այդ կապակցությամբ խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել