Armsport.am-ը գրում է.

Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 31-րդ տուրի շրջանակում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու պահպանեց տեղը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:

«Քաղաքայինների» կազմում մեկական գոլով աչքի ընկան Բեռնարդու Սիլվան ու Լերոյ Սանեն:

Այս խաղից հետո մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» խփած գոլերի քանակը հասավ 157-ի:

Այս ցուցանիշն Անգլիայի էլիտ-դիվիզիոնի պատմության լավագույն արդյունքն է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013/14 մրցաշրջանում: Դրա հեղինակը նույնպես «Մանչեսթեր Սիթին» էր:

ԱՊԼ-ի ավարտից 3 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 1 միավորով է գերազանցում «Լիվերպուլին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել