Tert.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հայտարարությունը, թե «Արարատցեմենտը» ժամանակին օտարվել է 200 000 դոլարով, իրականությանը չի համապատասխանում։

Միքայել Մելքումյանը նշեց, որ  միայն օտարվող գնից բացի, նաև նոր սեփականատերը պետք է կատարեր այն պարտավորությունը, որ կուտակվել էր։ Նա ասաց, որ 200 000 դոլարից բացի, պետք է փակվեր նաև գազի 6,8 մլն դոլարի պարտքը, նաև 2 մլն այլ պարտավորություններ՝ ջրի, էլէներգիայի։ «Ընդհանուր առմամբ մոտ 10 մլն դոլար է արժեցել գործարանը մասնավորեցման գործընթացում»,-ասաց նա։

Ըստ Մելքումյանի՝ Հայկ Գևորգյանը նշում է պայմանագրի առաջին կետը, մասնավորեցման գինը, սակայն հաջորդ կետերը՝ պարտքերը մարելու, ներդրումներ անելու և վերազինելու համար՝ չի նշում։ «Ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի է ենթարկել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն դիտարկումներին, թե խմբակցությունը լծվել է պաշտպանելու բիզնես շահերը, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց ելույթները միշտ էլ նմանատիպ հարցերի վերաբերյալ միանշանակ է։ «Մենք այս տիպի հարցերին շատ ակտիվ մասնակցում ենք, և պատգամավորներն ինչպես ցեմենտի, այնպես էլ Հարկային արտոնությունների և այլ հարցերի մասին նույն ակտիվությամբ ելույթներ են ունեցել»,-ասաց նա։  

Ինչ վերաբերում է շահերի բախմանը, պատգամավորն ասաց, թե ԵԽԽՎ-ում կա հստակ դրույթ, որ շահերի բախում է ընկալվում, երբ հիմնական զեկուցողը զեկուցում է և ասում՝ այս հարցն ունի շահերի բախում, թե չէ։ «Բայց, քննարկումներին նման հարց չկա, այսինքն՝ մեր ակտիվությունը սրանից առաջ և հետո չի պակասել, իսկ շահերի բախման կիզակետում գտնվում է զեկուցողը»,-ասաց նա և հիշեցրեց, որ եթե շահերի բախում լիներ, իրենք դեմ չէին քվեարկի նախագծին։ «Ընդամենը խոսում ենք սոցիալական պատասխանատվության մասին,  2000-ից ավելի շահերի հավանական խնդիրների համար, ի վերուստ զգուշացում էր, որ  գործարանը չի կարող աշխատել»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել