Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից Արտաքին գործերի  նախարարությանը  347 մլն 522 հազար դրամ հատկացվեց` օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց, որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար:

«Նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ ԱԳՆ բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել