«ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկնե­րում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատու­թյունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակնե­րով: Մեր հրապարակումնե­րին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատա­կան գործընթաց սկսելու մի­ջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում: 

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախա­րար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Ախոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դի­մում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս ան­գամ այլ ՔԿՀ-ում տիրող բար­քերի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել