«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հու­նիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատ­վածը սատարում է ներկայիս քաղաքապե­տին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի: 

Ըստ տեղեկությունների՝ իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շր­ջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված էին: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերու­թյունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քա­ղաքապետի հասցեին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել