Խոյ։ Այսօր դուք շատ եք ձգտում խուսափել կոնֆլիկտներից, քանի որ հիանալի հասկանում եք, որ եթե դրանք ծագեն, ապա հետո խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի: Դուք անհամբեր եք, շրջապատի հանդեպ պահանջկոտ, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, փոքր-ինչ ավելի հանդուրժող դարձեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրը կապված է լիդերական ունակությունների վառ արտահայտումների հետ: Թե՛ ընտանիքում, թե՛ ձեր համախոհների հետ և թե՛ ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը և համապատասխան կերպ էլ ձեզ դրսևորում եք:

Ցուլ։ Դուք չափազանց գործունյա եք: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում՝ կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն: Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում՝ չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ։ Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին:

Երկվորյակներ։ Օրը հատկապես բարենպաստ է հանգստի համար: Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում․ դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է: Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով․ նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խեցգետին։ Բավական անհաջող օր է, որը ձեզ համար կդառնա մի իսկական փորձություն, եթե ձեր խելքը գլուխը չհավաքեք: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև պետք է՝ չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը: Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով:

Առյուծ։ Այսօր դուք դանդաղաշարժ եք, այդ իսկ պատճառով էլ մեկը մյուսի ետևից տհաճ իրավիճակների մեջ եք ընկնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեզ վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում: Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեզ վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար․ շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում:

Կույս. Հարմար օր է ինչ-որ մեկին իր քթի շուրջը պտտեցնելու համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար․ դրանք բոլորն էլ հարթ կանցնեն: Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է, ձեր ետևից կամուրջներ մի այրեք․ դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար:

Կշեռք։ Հաջող օր է, հիանալիորեն հարմար վաղեմի մտահղացումներն իրականացնելու համար: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու: Ուղևորությունները բարձրացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունն օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են:

Կարիճ։ Հիանալի օր է շրջապատի վրա մեծ տպավորություն թողնելու, ձեր գերազանցությունն ընդգծելու, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկներն անվիճելի են: Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան․ դուք շատ շուտ օգնականներ կգտնեք: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ:

Աղեղնավոր։ Ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, քանի որ այսօր դուք ամեն ինչ տեսնում եք ամենամռայլ հարթության մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անելիս, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չեն կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը: Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից․ շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ:

Այծեղջյուր։ Հիշեք, որ բավական անհարմար օր է այն բանի համար, որ հիմնովին քանդվի այն ամենն, ինչը կյանքի ընթացքում ձեռք եք բերել: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը` սկզբում գործել, հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի: Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար․ դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների և չափազանց քիչ` ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին:

Ջրհոս։ Երջանկության և հաջողության համար պետք է պայքարել, այնինչ այսօր դա բոլորովին ձեր սրտով չէ: Հենց այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն: Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Հնարավորություն ունեք օգտակար ծանոթություններ հաստատելու:

Ձկներ։ Պարզ օրերից չէ, և դուք կարծես թե ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի այն ավելի բարդանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ անելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո` ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում: Կարող են գործերում լուրջ խնդիրներ ծագել: Մի փորձեք, ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր-ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել