ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։

Այս մասին ասաց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը: 

Բանաձևում, որը տրամադրեց Սիմոն Մաղաքյանը, մասնավորապես ասված է.

«Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիությունը շարունակական հետևանքները ներառում է Հայաստանի քույր պետության՝ դեպի ծով ելք չունեցող Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Մինչդեռ Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայոց սրբատեղիների շարունակական պղծումն առանց պատասխանատվության ենթարկվելու հանգեցրել են վերջերս տեղի ունեցած աննախադեպ մշակութային ցեղասպանության հայ քրիստոնեական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ջնջել է տարածաշրջանի հայկական անցյալի յուրաքանչյուր հետք, որը ներառում էր 90 եկեղեցի, 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի հայտնի խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015-ին տեղադրվել է Կոլորադոյի նահանգի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-այգում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել