Tert.am-ը գրում է․

Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պիեռ Մարիելը: Այս մասին հայտնում է Parisien-ը: Դերասանը մահացել է երկարատև հիվանդության հետևանքով:

Մարիելը հանդես է եկել շուրջ 100 ֆիլմում և ավելի քան հարյուրավոր թատերական ներկայացումներում: Նշվում է, որ դերասանի հուղարկավորթյան արարողությանը ներկա կլինեն միայն ամենամոտ բարեկամները:

«Ագատա Մարիելը տխրությամբ հայտնում է, որ իր ամուսինը` դերասան Ժամ-Պիեռ Մարիելը, մահացել է ֆրանսիական Սեն Կլու քաղաքի հիվանդանոցներից մեկում` տևական հիվանդությունից»,- գրված է հայտարարությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել