Թուրքական իշխանությունը շարունակում է ներքին քաղաքական ինտրիգներում հային պաշտպանելը, հայի մասին դրական խոսելը դիտարկել որպես դավաճանություն:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի տեղական կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանչիօղլուն 2013թ.-ին թվիթերում թողել է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Ի՞նչ օր է ապրիլի 23-ին հաջորդող օրը: Հուշում նրանց համար, ովքեր չգիտեն․ 1915»: 

Քաղաքական գործչին արդեն սկսել են մեղադրել իսլամին և թուրք ազգին վիրավորելու մեջ: Հատկանշական է, որ 2013թ.-ի գրառումը նոր դարձել է Էրդողանի վարչակազմին սպասարկող քարոզչության ուշադրության առարկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել