Ապրիլի 24-ին` ժամը 19:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել