ԱՄՆ Մերիլենդ նահանգում աճուրդի է հանվել մի հեռագիր, որը Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ ուղարկել է Մարշալ Ֆերդինանդ Շերներին: Ակնկալվում է, որ պատմական փաստաթուղթը կկարողանան վաճառել 60-ից մինչև 80 հազար դոլարով․ գրում է The Daily Mail-ը:

Վաճառքը տեղի կունենա ապրիլի 30-ին և մայիսի մեկին։ Լոտը ներառում է նաև Շերների նամակը Հիտլերին, որով նա կոչ է անում լքել պաշարված Բեռլինը։

1945թ․ ապրիլի 24-ով թվագրված հեռագրում Հիտլերը Շերների կոչին այսպես է արձագանքել․ «Ես կմնամ Բեռլինում, որպեսզի արժանապատվորեն մասնակցեմ հանուն Գերմանիայի մղվող որոշիչ ճակատամարտին և լավ օրինակ ծառայեմ մնացածներին։ Ես հավատում եմ, որ այդպիսով Գերմանիային լավագույն ծառայությունս կմատուցեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել