The Wrap կայքը Մարվելի 22 ֆիլմերից բաղկացած վարկանիշային աղյուսակ է կազմել։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել 2012 թվականին արտադրված «Վրիժառուները» ֆիլմը։

Կինոքննադատ Ալոնսո Դյուրալդը հայտարարել է, որ այս ժապավենը Մարվելի տիեզերքի ոսկե ստանդարտն է։ Նա նաև ավելացրել է, որ մեծ քանակությամբ սուպերհերոսների առկայությունը հիանալի արդյունք է տվել։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Առաջին վրիժառու․ այլ պատերազմ» ֆիլմը, որտեղ ագրեսիվ պատրիոտիզմին հակադրվում է հակակառավարական պարանոյան։ Նշվում է, որ գլխավոր հերոսի պատմությունը ավելի է հետաքրքրանում, երբ նա տեղափոխվում է 2000-ական թվականներ։

Եռյակը փակում է «Տիեզերքի պահապանները» ֆիլմը։ Նախագիծը սիրվել է իր թարմության և 70-ական թվականների երաժշտական հիթերի օգտագործման համար։

Չորրորդ հորիզոնականում է գտնվում «Դոկտոր Սթրենջ», իսկ հինգերորդում՝ «Սարդ-մարդ․ վերադարձ դեպի տուն» ֆիլմերը։ Բացի այդ՝ առաջին տասնյակում են գտնվում նաև «Սև հովազ», «Երկաթե մարդ», «Առաջին վրիժառուն․ հակամարտություն», «Տոռ․ Ռագնարյոկ» և «Վրիժառուներ․ վերջնախաղ» ֆիլմերը։

Վատագույն ֆիլմ է ճանաչվել «Անհավանական Հալկը»։ Դյուրալդը պարզաբանել է, որ այս սուպերհերոսը ավելի լավ է նայվում երկրորդական դերերում։ Վերջին հորիզոնականներում են գտնվում նաև «Մարդ-մրջյունը» և «Տոռը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել