Դավադրությունների տեսության մասին շատերն են լսել։ Երբևէ մտածե՞լ եք, որ ձեզ հետևում են կամ ձեր նամակագրությունն ինչ-որ մեկը կարդում է։ Եթե պատասխանը դրական է, ապա դուք նույնպես մասամբ կոնսպիրոլոգ եք։ Իսկ ընդհանրապես, գաղտնի դավադրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծանում է այն ժամանակ, երբ հերթական տեսությունն իրական կյանքում գտնում է իր հաստատումը։

Ծխախոտ արտադրող կազմակերպությունները գաղտնի էին պահում, որ ծխախոտը վնասակար է

Երկար տարիներ ծխախոտ արտադրող կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ էին հատկացնում ծխախոտի անվնասակար և հաճախ նաև օգտակար լինելը ապացուցելու համար։ Նրանք բոլոր խաղաքարտերը բացեցին 1998 թվականին, երբ ծխախոտային գիգանտ Philip Morris-ը ծխողների դատական հայցերի ճնշման տակ հայտարարեց, որ իրենց արտադրանքը վտանգավոր է մարդկանց առողջության համար և առաջացնում է թոքերի քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ։

ԿՀՎ-ն լրջորեն ուսումնասիրում է թռչող ափսեները

Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի հետախուզությունը համացանցում փաստաթղթեր հրապարակեց, որոնք վերաբերում էին 1950-ական թվականների ՉԹՕ-ների ուսումնասիրությանը։ Այդ փաստաթղթերում մարդկանց տվյալներ էին, ովքեր թռչող օբյեկտներ էին տեսել։ Այլմոլորակայինների ամենամեծ ակտիվությունը գրանցվել էր 1952 թվականի հուլիսի 29-ին․ 6 ժամվա ընթացքում տասնյակ ամերիկացիներ օդում տարօրինակ լույսեր էին նկատել։ Այդ ժամանակ տարածված պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ լույսերը ջերմային ինվերսիայի արդյունք էին համարվել։ Եվ միայն նյութերը համացանցում հայտնվելուց հետո հայտնի դարձավ, որ ԿՀՎ-ն այս դեպքերը գնահատել է որպես ՉԹՕ-ների թռիչք։

Նավթային հսկաները գնային համաձայնության են եկել

Նավթի գնից է կախված գրեթե բոլոր երկրների բնակիչների կյանքը։ Հասարակ մարդկանց համար այն առաջին հերթին արտահայտվում է բենզինի և նավթի հետ կապված այլ նյութերի ու ծառայությունների գներով։ Սակայն 2008 թվականին լրագրողները նավթային կազմակերպությունների կողմից կազմակերպված գնային դավադրությունը հաստատող ապացույցներ գտան։ Սկանդալի մեջ հայտնվեցին բրիտանական Shell-ը, իսպանական Repsol-ը, գերմանական RWE-ն և ֆրանսիական Total-ը։ Եվրոպական հանձնաժողովը բացահայտեց, որ դավադրության շնորհիվ 2002 թվականից սկսած նավթի գները բարձրացել էին ողջ աշխարհով մեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել