Tert.am-ը գրում է.

Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիսյանը՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ Նվեր Հովհաննիսյանը սպանվել է 2018-ի ապրիլի 23-ին էջմիածնի կենտրոնում: 

«Սպանության մանրամասները 2 ամիս հետո միայն բացահայտեցին, հայտարարեցին հետախուզում, ընդ որում ասացին, որ հետախուզվողը ՀՀ տարածքից  դուրս չի եկել, բայց արդեն մեկ տարի է՝ չեն կարողանում նրան հայտնաբերել: Հարցեր են առաջանում. ինչո՞ւ  ավելի արդյունավետ գործողություններ չեն կատարվում, ինչո՞ւ ընտանիքի անդամներին չեն  հետևում»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված, որպես մեղադրյալ է ներգրավվել Էջմիածնի բնակիչ 51-ամյա Գրիգոր Ավետիսյանը: 

Քննական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am–ի հետ զրույցում ասացին, որ Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: «Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմին ներկայացնելու ուղղությամբ»,– ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել