168.am-ը գրում է.

Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, այնուամենայնիվ, բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա», – ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Երբեմն նկատում եմ, որ նման քննարկումներ կան սոցցանցերում, ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ եթե նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ», – ռուսական հեռուստաալիքին ասել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ, այնուամենայնիվ, չեն լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել