Armenpress.am-ը գրում է.

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Միջոցառմանը, որին մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանականներ, ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ:

Ոգեկոչման արարողություններ են տեղի ունենալու նաև Ասեն և Ալմելո քաղաքներում:

Իսկ Հաագայի կենտրոնական հրապարակում`խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել էր հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։ Հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։          

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել