Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։

71-ամյա Ռոսս Փաուելը և նրա 32-ամյա որդին՝ Էնդին, ու ևս մի փրկարար նկատել են խեղդվող տղամարդուն։ Փրկարարները փչովի նավակով մոտեցել են խեղդվողին, սակայն նրանց նավակը շրջվել է։

Արդյունքում հայր ու որդին խեղդվել են, երրորդ փրկարարին ծանր վնասվածքներով հասցրել են հիվանդանոց, իսկ զբոսաշրջիկը ինքնուրույն լողալով հասել է ափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել