Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը:

Այս օրը մենք նաև հարգում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին երաշխավորելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել