Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նամակում մասնավորապես նշված է.

«Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ, հարգարժան Արամ Աթեշյան, շատ թանկագին հայ քաղաքացիներ,

Ձեզ ի խորոց սրտի ողջունում, հարգանքներս եմ ուղղում: Նախքան խոսքերս սկսելը, ցանկանում եմ նշել, որ 2019 թ. մարտի 8-ին մեր կորցրած, թանկագին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հարգանքով եմ հիշում և ընտանիքին, հարազատներին ու ամբողջ հայկական համայնքին ցավակցություններս եմ հայտնում:

Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին այս տարի հարգանքով եմ հիշում, նրանց թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:

Ինչպես ցանկացած կայսրության փլուզման ընթացքում, այպես էլ Օսմանյան կայսրության վերջին շրջանում կայսրության սահմաններում և դրանից դուրս մեծ մարդկային կորուստներ են տեղի ունեցել: Համաճարակների, գաղթերի, պետական ինքնիշխանության թուլացման արդյունքում առաջացած ավազակախմբերի և զինված խմբերի գործողությունների արդյունքում մեր կորցրած օսմանցի այլ քաղաքացիներին նույնպես Ալլահից հանգստություն եմ ցանկանում: Հայկական համայնքը, ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ մեր հանրապետության գրեթե հարյուրամյա անցյալում մեծ ներդրում ունեցող արժեքավոր զավակներ է տվել: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հավասար իրավունքներ ունեցող և ազատ մեր հայ քաղաքացիները քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում մեծ դեր ունեն:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել` մեր երկրի հայ համայնքի հանգստությունը, ապահովությունը և բարօրությունը մեզ համար ամենամեծ նշանակությունն ունի: Նրանք, ովքեր փորձեն մեր հայ քաղաքացիներին օտարել, հեռացնել, մեզ կտեսնեն իրենց դիմաց կանգնած:

Այդ պատճառով ցանկանում եմ, որ րոպե առաջ ընտրեք հայ համայնքի նոր կրոնական առաջնորդի, և ձեզ հաջողություն եմ մաղթում: Հավատում եմ, որ միասին կկարողանանք ապագա կառուցել:

Այդ պատճառով ցանկանում եմ, որ ոչ մի հնարավորություն չտանք խեղաթյուրելու մեր համատեղ անցյալը: Այս համոզմունքներով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նախագահ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել