Tert.am-ը գրում է.

Այսօրվա իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները ձևավորելու տեսլական չեն ներկայացրել, և այդ ուղղությամբ որևէ քայլ հիմա չի կատարվում: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ ընդդիմադիրներ քննադատում են նրանում, որ ԵԽԽՎ-ում իր ելույթում նա չխոսեց Հայոց ցեղասպանության մասին: Այս հարցի առնչությամբ Էդմոն Մարուքյանն ասաց. «Կոնկրետ ելույթ ունենալով չէ, որ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ պետք է գործ անեն: Դա չի կարող խնդիր լինել, եթե կա տեսլական Թուրքիայի հետ հարաբերությունները ձևավորելու հարցում: Այսօրվա իշխանություններն այդ տեսլականը չեն ներկայացրել, և այդ ուղղությամբ որևէ քայլ հիմա չի կատարվում»:

Ինչ վերաբերում է տարբեր երկրների խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչմանը, ԼՀԿ ղեկավարը նշեց. «Դա մի գործընթաց է, որտեղ փորձում են տարբեր կողմեր իրենց վերագրել: Դա մի գործընթաց է, որտեղ աշխատում է հայ համայնքը, Հայ դատի գրասենյակները, հայկական դեսպանությունները: Կոնկրետ մի կողմ չի կարող ասել, որ դա իմ ձեռքբերումն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել