Եգիպտացի հնագետները 2 հազար տարեկան մումիաներով հնագույն դամբարան են հայտնաբերել, հաղորդում է Haaretz-ը:

Մասնագետների խոսքերով՝ դամբարանը պատկանում է հունահռոմեական ժամանակաշրջանին, որը սկսվել է մ.թ.ա. 332թ.-ին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Եգիպտոսի նվաճմամբ: Այն գտնվում է Ագա Խան III-ի դամբարանի հարևանությամբ, որը հանդիսանում է XX դարի մահմեդականների հոգևոր առաջնորդը և թաղվել է 1959թ.-ին Ասուան քաղաքում:

Հնագետները նաև արտեֆակտներ են հայտնաբերել, այդ թվում՝ պատկերազարդ դիմակներ, արձանիկներ, սկահակներ, սարկոֆագի բեկորներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսում 50 մումիայով գերեզման են պեղել Կահիրեի հարավում գտնվող Էլ Մինիայի նահանգում: Հանգուցյալների մարմինները մասամբ փաթաթված են եղել քաթանե կտորներով, մի մասը գտնվել է հատակին, մյուսները՝ քարե կամ փայտե դագաղներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել