Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա:

Նախօրեին՝ ապրիլի 23-ին, Նիդեռլանդներում՝ Հաագայի կենտրոնական հրապարակում, կայացել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ ամենամյա ցույցը, որի շրջանակում մասնակիցները Թուրքիայից պահանջել են ճանաչել 20-րդ դարի սկզբին հայերի դեմ կատարված ոճրագործությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր, ինչի կապակցությամբ թեմատիկ միջոցառումներ են անցկացվելու Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում: Մինչդեռ մայրաքաղաք Փարիզում «Հիշողություն և արդարություն» կարգախոսով բազմահազարանոց երթ կանցկացվի: Այն կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից: Դրան կմասնակցի նաև երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Image result for paris genocide demonstration

Զանգվածային ցույցեր կանցկացվեն Եվրոպայի գրեթե բոլոր անկյուններում՝ Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Շվեդիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մալթայի, Բուլղարիայի և այլ երկրների քաղաքներում:

Այս առումով բացառություն չի կազմի նաև Միացյալ Նահանգները: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բազմահազարանոց երթ կանցկացվի՝ ավարտվելով Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ:

Image result for los angeles justice march

Նյու Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս սքուերում, ապրիլի 28-ին ցույց կանցկացվի. նախատեսված է, որ դրան հազարավոր մարդիկ են մասնակցելու: Նրանք 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ոճրագործությունը պաշտոնապես ճանաչելու կոչով դիմելու են ամերիկյան իշխանություններին:

Image result for times square armenian genocide demonstration

Այս օրերին խոշոր միջոցառումներ են ծրագրված նաև Բոստոն քաղաքում, Մասաչուսեթս, Նևադա, Ռոդ Այլենդ, Նյու Ջերսի և այլ նահանգներում:
Զոհերի հիշատակի արարողություններին են միացել նաև կանադական քաղաքները՝ Օտտավայից մինչև Մոնրեալ, որտեղ ապրիլի 24-ը հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Image result for canada armenian genocide demonstration

Ավստրալական Սիդնեյում ապրիլի 24-ին կկայանա թեմատիկ միջոցառում, որի շրջանակում ելույթ կունենա Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Image result for australia armenian genocide demonstration

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել