Մադրասում անգլիացիքի կռիշի տակ աշխատող մի քանի վաճառականի հուշեցին, որ հայերը պիտի ազգային-ազատագրական պայքար սկսեն: Ազգային-ազատագրականի փոխարեն ստացվեց դասական «ծռիզմ»` դրանից բխող բոլոր արկածախանդիր, կիսագրագետ, երբեմն էլ պարզապես հիմար քայլերով:

Երբ «ծռիզմի» վիրուսն արդեն բավական տարածված էր Օսմանյան կայասրության հայերի մեջ, նույն անգլիացիք զենք մատակարարեցին ու դրդեցին ահաբեկչական գործուղությունների գնալ:

Երբ 1915 թվականի ապրիլի 23-ին Վինսթոն Չերչիլը փորձում էր գրավել Դարդանելը, հայ մտավորականությունը Ստամբուլի փողոցներում տոնում էր անգլիացիքի հաղթանակը: Հայ մտավորականությունը չգիտեր, որ Չերչիլը շարքային խոտակեր է, ով կյանքում ոչ մի նշանակալի հաղթանակ չէր տոնել ու չէր էլ տոնելու: Այդ և այլ չիմացությունների պատճառով շատ օրինաչափորեն եղավ ապրիլի 24-ը:

Այս օրն իմ համար հիշատակի օր է: Ես պարտավոր եմ հիշել և փոխանցել իմ զավակներին, թե ինչ է լինում, երբ մեջիդ արկածախնդրությունը, միամտությունն ու հիմարությունը չես զսպում:

Հետաքրքիր է, որ նույն «ծռիզմը» հարյուր տարի անց նույն փորձանքը բերեց էս ազգի գլխին... նույն օրը: Ու կհայտնվեն Լեոյի նման սրիկաներ, ովքեր Փաշինյանին էլ ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ կսարքեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել