Tesla ընկերությունը պլանավորում է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծայայություն գործարկել 2020 թվականին: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքի հայտարարությունը:

«Ես վստահության մեծ չափով Tesla անվարորդ տաքսու գործարկումը կանխատեսում եմ հաջորդ տարի: Այդ տաքսիները կլինեն ոչ բոլոր իրավասություններում, որովհետեւ մենք կարգավորիչ մարմինների հավանություն ամենուրեք չենք ստանա: Բայց ես համոզված եմ, որ կարգավորիչների հավանությունն ինչ-որ տեղ կստանանք թեկուզեւ բառացիորեն հաջորդ տարի»,- մեջբերում է հեռուստաալիքը Մասքի խոսքը:

Մասքի գնահատումներով՝ հաջորդ տարի Tesla անվարորդ տաքսիների թիվը կարող է կազմել 1 միլիոնի: Անվարորդ տաքսի պատվիրել կարելի կլինի շարժական հավելվածով:

Մասքը նաեւ կանխատեսել է, որ, հնարավոր է երկու տարի հետո Tesla-ն պատրաստի ավտոմոբիլ, որը ղեկ եւ ոտնակներ չի ունենա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել