Չինաստանում գրասենյակային աշխատողի տնային կենդանի պահելու փորձն անսպասելի արդյունքի է հանգեցրել:

Տղամարդը հարմար գնով հմայիչ, գիրուկ, մուգ մազածածկով շան ձագ է գնել՝ իր մենությունը զարդարելու համար:

Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց որոշ ժամանակ անց տղամարդը կենդանու մոտ շներին ոչ բնորոշ, տարօրինակ վարք է նկատել, հաղորդում է Shanghaiist-ը:

Չինացին կենդանու լուսանկարը տեղադրել է ցանցում և օգտատերերին խնդրել բացատրել, թե ինչ տեսակի կենդանի է դա:

Պարզվել է, որ շան ձագը ոչ այլ ինչ է, եթե ոչ առնետ, սակայն ոչ սովորական, այլ բամբուկի առնետ:

Տվյալ տեսակն ապրում է Հարավային Չինաստանում, Վիետնամում և Մյանմայում և հիմնականում սնվում է բամբուկով: Կենդանու միսը նրբահամ խորտիկ է համարվում տեղի խոհանոցում:

Ճշմարտությունն իմանալով՝ չինացին որոշում է առնետին տանը չպահել և կենդանուն հատուկ կացարան է հանձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել