Դիմահարդար Էրիկա Կոյկեն դրամական փոխհատուցում է պահանջել դերասան Նիկոլաս Քեյջից, որը որոշել է հարսանիքից չորս օր անց ամուսնալուծվել՝ տեղեկացնում է TMZ-ն։

Կնոջ խոսքով՝ դերասանի հետ հարաբերությունները վատ ազդեցություն են ունեցել իր կարիերայի վրա, իսկ իրենց հարաբերությունների մասին աղմկահարույց պատմությունները վատ են անդրադարձել իր վարկանիշի վրա։ Նա չի մանրամասնել, թե ինչ չափի գումար է պահանջում ամուսնուց։

Զույգը ամուսնացել է մարտի 23-ին։ Ամուսնությունից չորս օր անց արդեն դերասանը ապահարզան էր պահանջել՝ պատճառաբանելով, որ ամուսնության վերաբերյալ համաձայնություն է տվել ոչ սթափ վիճակում։ Նա նաև մեղադրել է կնոջը՝ վերջինիս հանցավոր անցյալը իրենից թաքցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել